Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Վերանորոգվել է Սասունիկի բուժամբուլատորիան

Վերանորոգվել է Սասունիկի բուժամբուլատորիան

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Սասունիկ համայնքի բուժամբուլատորիան սկսել է աշխատել բարեկարգ եւ նոր սարքավորումներով հագեցած պայմաններում: Այդ հնարավորությունն ընձեռնվել է ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի կողմից իրականացված վերանորոգման շնորհիվ: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 28 մլն դրամ է: Ինչպես «Արմենպրես»-ի Արագածոտնի մարզի թղթակցին տեղեկացրեց համայնքապետ Արման Սարգսյանը, դրանում իր մասնաբաժինն է ունեցել նաեւ համայնքը` կատարելով 5տոկոսի չափով ներդրում: Կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, ամբողջովին նորացվել է սանհանգույցը, կառուցվել է բնական գազով աշխատող առանձնացված կաթսայատուն:

Հիվանդների տրամադրության տակ են ընտանեկան բժշկության ծրագրով նախատեսված բոլոր մասնաբաժինները` մանկական, մանկաբարձական, էլեկտրասրտագրական, համակարգչային կաբինետները, մանկական սենյակը եւ այլն: Ներկայում վերանորոգման կարիք կա նաեւ ամբուլատորիայի մյուս հատվածում, որի իրականացման համար մարզի ղեկավարությունը նոր հնարավորւթյուններ է փնտրում:

Աղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ